Title Image

Հայաստանի արահետներ-Արահետ Արմենիա

Ֆրանս֊հայական համագործակցություն

Հայաստանը լեռներով շրջապատված, սահմանային կոնֆլիկտներ ունեցող մի փոքրիկ երկիր է։ Հայաստանի  գյուղական շրջաններում ապրող  երիտասարդները միջոցներ ու լուծումներ են փնտրում իրենց ժառանգությունը կենդանի պահելու համար:

Արշավների և էկոտուրիզմի հետ կապված նախաձեռնությունները, համայնքների և քաղաքացիական հասարակության կողմից խրախուսվելով, բացում են նոր տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մշակութային հեռանկարներ:

Հայկական լեռները հարուստ են մշակութային ժառանգությամբ, որոնք  դասակարգված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Հայկական լեռնաշխարհն ունի նաև բնական ժառանգություն, որն արժանի է ուշադրության և պահպանության:

2009 թվականից «զբոսաշրջության» ծրագրեր են մշակվել ֆրանս-հայկական քույր համայնքների՝ Վիեն, Գրենոբլ, Իզերի երկրամաս,  Ֆրանսիայի Հարավային շրջան, Լիոն  և հայկական համայնքների՝ Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի ներգրավվածությամբ։ Համագործակությունն իրականացվել է Օտ Տեղ  դը Պրովանսի և ԱՖՐԱՏԻ  թիմի տեխնիկական աջակցությամբ: 

Մասնակից համայնքների ներկայացուցիչները ողջունում են իրականացված ծրագրեի գործողություններն իրնց բազմագործընկերային ձևաչափով։ Դրանք նպատակաուղղված են էկոտուրիզմի միջոցով տնտեսական զարգացմանը և արշավային զբոսաշրջության համակարգմանը՝ ի շահ գյուղական բնակչության բարօրության:

2021 թվականի վերջին Ֆրանսիայի և Հայաստանի կողմից ստորագրվել է տնտեսական ճանապարհային քարտեզ, իսկ 2022 թվականի մարտի 29-ին Հարավային Կովկասի խորհրդատվական հանդիպման ընթացքում  Ֆրանսիական զարգացման գործակալությունն ամրապնդել է այս ծրագրի տեխնիկական աջակիցների դերն ու կարևորությունը։

2023 թվականին ֆրանս-հայկական համագործակցության մեջ ներգրավված համայնքները միավորել են իրենց մոտեցումները ստեղծելու ավելի լայն մասշտաբով կառուցվածքային ռազմավարություն։ Գործողությունները նպատակաուղղված են տեղական համայնքների զարգացմանը՝ երիտասարդների ներգրավման, քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման, արշավային զբոսավարների մասնագիտացման գործընթացների, գյուղական ժառանգության և բնական, վայրի տարածքների խթանման միջոցով:

Ծրագիր 2023

 Համայնքային զարգացմանը միտված արշավների համակարգման պիլոտային ծրագիր Հայաստանում

Տեխնիկական համակարգողներ

AFRAT-ը ֆրանսիական ասոցիացիա է, որն աջակցում է նրանց, ովքեր ցանկանում են ապրել, աշխատել գյուղական և լեռնային շրջաններում: Շուրջ 60 տարի այն կայուն ներդրում է ունենում  գյուղական և լեռնային շրջանների զարգացման, պահպանման և գրավչության գործում: Դա անելու համար ընկերությունն աջակցում է անհատներին հմտությունների  և հայանքներին  նախագծերի զարգացման հարցում: Դասընթացները հիմնականում վերաբերում են խոհարարությանը, տեղական արտադրանքի առաջմղմանը, լեռնային զբոսաշրջային մասնագիտություններին, ինչպես նաև տեղական զարգացման և ձեռներեցության ոլորտներին:

 

ԱՖՐԱՏ-ը տեղական աջակցություն է ցուցաբերում Ֆրանսիայի համայնքներին, արգելոցներին ու զբոսայգիներին։  Ինչպես նաև միջազգային համագործակցությունների շրջանակներում այլ երրկրներում է իրականացնում զանազան վերապատրաստող ծրագրեր : Վերջապես, AFRAT-ը, որը գտնվում է Autrans-Méaudre en Vercors-ում, ուսումնական կենտրոն լինելուց զատ նաև կացարան և սննդի կենտրոն է(Ֆրանսիայի հյուրատնային ցանցի անդամ): Le Manoir aux lauzes

 

Ավելի քան 15 տարի AFRAT-ը հանդես է գալիս որպես ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցության հարթակի տեխնիկական օպերատոր: 

HTP-ն (Օտ Տեղ դը Պղովանսը) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1994թ.-ից աշխատում է որպես զբոսաշրջության զարգացման գործակալություն Հարավային Ալպերում տեղակայված ֆրանսիական համայնքների հետ: Կազմակերպությունը տրամադրում է տեխնիկական փորձաքննություն էկոտուրիզմի արտադրանքի նախագծման, տարածքների առաջմղման ոլորտում և աջակցում միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցում: Website 

HTP-ն 2012 թվականից աջակցում է Լոռու մարզի և Ֆրանսիայի Հարավային շրջանի համագործակցությանը զբոսաշրջային արտադրանքի նախագծման ու զարգացման ուղղությամբ։ 

 

Հագեք ձեր արշավականի հանդերձանքն ու միացեք մեզ նաև սոցիալական ցանցերում
Նպատակներ

2023 թ-ի նախագիծը հիմնված է փորձի և հմտությունների փոխանակման տրամաբանության վրա։

Dessin minimaliste d'une vallée, avec 3 arbres, un panneau au debut du sentier et un soleil entouré de 2 petits nuagesՆերգրավել երիտասարդներին և քաղաքացիական հասարակությանը արշավների և էկոտուրիզմի զարգացման գործում

Աջակցել մա սն ագիտացման բարձրացմանն ու արշավային տուրիզմի զարգացման

Ֆրանսհա յկական փոխանակման և խորհրդատվական ցանցի ստեղծում՝ և արշավային զբոսաշրջության մարտահրավերների շուրջ

Տվյալ ծրագրի և քայլարշավների արժևորում և խթանում

2023 թվականին իրականացված նախագիծը որոշ թվերով
1

փորձաքննություն

Լեռնագնացների վերապատրաստման կարիքների ոլորտային փորձաքննություն

1

ղեկավար կոմիտե՝

ֆրանսիացի և հայ ներկայացուցիչներով

2

տեխնիկական հանձնաժողով՝

ֆրանսիական և հայկական համայնքների տեխնիկական աջակիցներով

18

Ասոցիացիաների ղեկավարներ

Ասոցիացիաների 18 ղեկավարներ ծանոթացան հանրության շրջանում արշավների կազմակերպմանը

10

համայնք

Ծրագրում  ընդգրկված 10 համայնք

13

ուսանողներ

Զբոսաշրջության ֆակուլտետի 13 ուսանողներ տարբեր քայլարշավների ընթացքում ներկայացրին արշավային զբոսաշրջության հիմնական սկզբունքները

352

մասնակից 

Քայլարշավային զբոսանքների  352 մասնակից 8-ից 87 տարեկան

200

մասնակից

Արշավային փառատոնի 200 մասնակից
.

229

մասնակից

Շրջակա միջավայրի և արշավների վերաբերյալ թեմատիկ սեմինարների  229 մասնակից 6-ից 30 տարեկան

Ծրագիր 2022

Նպատակներ

Dessin minimaliste d'une vallée, avec 3 arbres, un panneau au debut du sentier et un soleil entouré de 2 petits nuagesՆախագծելով և ստեղծելով արշավային երթուղիներ՝ նպաստել գյուղական և լեռնային շրջանների տնտեսական զարգացմանը

Բազմակողմանի մոտեցմամբ ամրապնդել  տարածքային մակարդակում քաղաքացիական հասարակական  կազմակերպությունների և տեղական իշխանությունների դերն ու գործունեությունը

Նպաստել գյուղական բնակչության ինտեգրմանը  և ներկայացուցչությունների սահուն  փոփոխմանը

2022 թվականին իրականացված նախագիծը որոշ թվերով

3

միջակումբային քայլարշավային զբոսանք

երիտասարդների հետ Սևանից, Գավառից և Երևանից

3

դասընթաց

Սևանում տարրական  դասարանների աշակերտների հետ

6

թեմատիկ կրթական սեմինար

արշավային ակումբներում շրջակա միջավայրի և լեռնային քայլարշավների  անվտանգության վերաբերյալ

4

բնապահպանական իրազեկման դասընթաց՝

France  Formation-ի ուսանողների հետ​​​​​​​ձ

1

զբոսաշրջային սեմինար

Լիոնում ապակենտրոնացված համագործակցության հիմքերի շուրջ
 
4

նկարահանված հարցազրույց

Հայաստանում արշավների հիմնական  կազմակերպիչների հետ

1

տեսահոլովակ

Ֆրանսիայում և Հայաստանում արշավային տուրիզմի վերաբերյալ

Կամավորների և հմտությունների փոխանակում

Բացի AFRAT-ի և Hautes Terres de Provence-ի տեխնիկական թիմերից, ծրագիրը կարողացավ մոբիլիզացնել նաև   կամավորների և հմտությունների  փոխանակման  թիմին  (VEC).

team_image

Մարի Միլլե

լեռնային ուղեկցորդ

team_image

Վիկտոր Նիկոլայի

լեռնային ուղեկցորդ , գիդ, մարզիչ

team_image

Այհան Դանիել

լեռնային ուղեկցորդ, միջազգային համերաշխության կամավոր

team_image

Պոլ Բուլտո

լեռնային ուղեկցորդ

team_image

Լյուսիլ Օռլանդո

գրաֆիկական դիզայներ, դասընթացավար

team_image

Էլիզ Մոնժ

լեռնային ուղեկցորդ, ասոցիացիաների կառավարող, բնապահպան

team_image

Մելիսսա Անտուա

տեսագրող, գրաֆիկական դիզայներ

team_image

Դոմինիք Ժուեն

լեռնային ուղեկցորդ, արահետների գծանշող և ուղեկցորդ

team_image

Լիոնել Կոնֆորտ

Բարձր լեռների ուղեցորդ, գիդ, մարզիչ

Տեխնիկական գործընկերներ
Համայնքային և գործընկեր կառույցներ