Title Image

Որտե՞ղ գնալ քայլարշավի Հայաստանում

Բացահայտեք գեղատեսիլ Հայաստանի բնության հարստությունները։

Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։  Աշխարհի քարտեզի վրա այն փոքր երկիր է, բայց  այնուամենայնիվ հայերը մնում են բացառիկ մշակութային և պատմական հարստության տեր ազգ։

Տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող իր տարածքով Հայաստանը կարողացել է պահպանել ամուր ինքնություն։ Որի ինքնատիպ դրսևորումներն  այսօր կարելի է գտնել երկրի տասնմեկ մարզերում:

 

Ժամանակակից Հայաստանի կենտրոնական մասի արևելքում է գտնվում Գեղարքունիքի մարզը, որի մարզկենտրոնն է Գավառ քաղաքը։

 

Արևելքի մարգարիտ անունը ստացած Սևանա լիճը զբաղեցնում է մարզի կենտրոնական մասը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա և զբաղեցնում է 1260 կմ² տարածք (Գեղարքունիքի տարածքի մոտ 23,5%-ը): Կապուտակ Սևանն ունի Հայաստանի և Կովկասի հարավի քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշարը, այն շրջապատված է բարձր լեռնաշղթաներով, որոնց գագաթնակետը հասնում է ավելի քան 3000 մ բարձրության և շրջապատված է բարձրադիր տափաստանային մեծ տարածություններով:

 

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և մտնում է Փոքր Կովկասի լեռնային համակարգի մեջ։

Լոռին լեռնային, կանաչապատ և անտառապատ մարզ է։ Կլիման բարեխառն է և համեմատաբար խոնավ՝ շնորհիվ Լոռի, Փամբակ լեռների, որոնք պաշտպանում են այս տարածաշրջանը հյուսիսից եկող ցուրտ  քամիներից։

 

Սյունիքը  Հայաստանի հարավային մարզն  է՝ Իրանի հետ սահմանին։ Նրա ոլորապտույտ ճանապարհներն ու գետերը շրջապատված են ընդարձակ անտառներով։ Մարզկենտրոնը Գորիսն է։ Այն ուշագրավ ճարտարապետությամբ պատմական քաղաք է, որտեղ ընդունելությունն առանձնահատուկ ջերմ է:

 

Երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն իհարկե մայրաքաղաք Երևանն է։ Որի  բնակիչներն ավելի ու ավելի հաճախ  են նախընտրում հանգստյան օրերն անցկացնել քաղաքից դուրս՝  վայրի բնության մեջ, քայլարշավների ու լեռնագնացության մասնակցելով։ Երևանում են տեղակայված քայլարշավների, լեռնագնացության ու զբոսաշրջության  հիմնական ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի լեռնագնացության և արշավների  ֆեդերացիան, Հայք Արմենիան և այլ պատասխանատու կառույցներ։

Հագեք ձեր արշավականի հանդերձանքն ու միացեք մեզ նաև սոցիալական ցանցերում

Հայաստանում ինտենսիվ զարգանում է քայլարշավային զբոսաշրջությունը։

Լուսանկարների ու տեսահոլովակի միջոցավ փորձեք բացահայտել Հայաստանի  բնության մարդկանց և բնական   հարստությունները

Որոշ փաստեր ու մանրամասներ Հայաստանում քայլարշավային հիմնական դերակատարներից

Այս համագործակցությունը ևս  թույլ է տալիս փորձի փոխանակում անել Ֆրանսիայի և Հայաստանի լեռնային գոտիների միջև։

Կազմակերպեք ձեր էքսկուրսիաները Հայաստանում։

Մասնագիտացված ​​արշավային կառույցներ Երևանում

Փառատոնային ճամբար/ Արշավային փառատոն Հայաստանում
2023

Քայլարշավային առաջին փառատոնը տեղի ունեցավ  2022 թվականին, իսկ հաջորդ տարի կայացած փառատոնի մասնակիցների թիվը կտրուկ աճեց։ Երկրորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին և 10-ին  Սևանում։ Այն համախմբել էր ավելի քան 200 երիտասարդ արշավականների Գեղարքունիքից, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերից:

Տարբեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի Զբոսաշրջության պետական ​​կոմիտեի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը կարող է ապագայում դառնալ զբոսաշրջային հետաքրքրություն ունեցող տարածքների գրավչության տարր և յուրօրինակ մի լծակ քաղաքացիական հասարակությանը համախմբելու արշավների և շրջակա միջավայրի պահպանման շուրջ։

Խոսում է մամուլը։ Կարդալ հոդվածը

2022

Այս միջոցառումը համախմբեց տարբեր երիտասարդական ակումբների և որոշակի առաջմղման հիմքեր դրեց տեղական արշավների զարգացման գործում:

Փառատոնը, որը կազմակերպվել էր 2022 թվականի հունիսի 18-ի և 19-ի հանգստյան օրերին, Սևանա լճի ափին գտնվող  ճամբարում, միավորեց շուրջ հիսուն երիտասարդների արշավային ակումբներից, ինչպես նաև Հայաստանում քայլարշավային զբոսաշրջությամբ  զբաղվողներին (Հայաստանում  արշավների և լեռնագնացության  ֆեդերացիա, պետ. զբոսաշրջության կոմիտե, լեռնափրկարարական ծառայություն, մամուլ և այլն), այդ թվում նաև  լոգիստիկ կազմակերպություններին՝ ներգրավելով տեղական համայնքներին։

Այս միջոցառումը մեծ հաջողություն էր ակումբների մոբիլիզացման, փոխհամագործակցության, փորձի փոխանակման, ստեղծված կայքի առաջմղման և ծրագրի շարունակության ապահովման գործում։ 

Եթե ցանկանում եք դիտել  Առաջին քայլարշավային փառատոնի տեսահոլովակը

Տեղական ռեսուրսներ և նախաձեռնություններ

Նրանց էջը տեսնելու  համար սեղմեք նկարների վրա

Քայլարշավների համայնքային զարգացում

Երիտասարդները քայլարշավների շնորհիվ ուսումնասիրում են իրենց շրջակա տարածքները։

Նրանք հավատարիմ են  իրենց բնական և մշակութային ժառանգության պահպանման գաղափարին։

(« Բացօթյա աշխատարանների 7 լավագույն փորձառությունները» դիտելու համար սեղմեք ստորև ներկայացված լուսանկարին:

Համայնքային արշավային ակումբներում երիտասարդները գտնում են նոր համախոհներ, բնասերներ   և  կիսվում նոր գաղափարներով։

Դիտեք մեր բոլոր տեսանյութերն ու լուսանկարներներն ԱՅՍՏԵՂ

Քայլարշավականները, լեռնային ուղեկցորդները մարզվում են անվտանգ արշավներ կազմակերպելու համար և հնարավոր է, վաղը ողջունեն  և ուղեկցեն ձեզ։

 

Տեխնիկական աջակիցներ
Համայնքային և գործընկեր կառույցներ